National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.04.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա ընդերքօգտագործման ոլորտում ներդրումային գրավչությունը. Հովհաննես Հարությունյան
1 / 4

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:

Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել պարտավորությունները: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով, ինչը հնարավորություն է տալու ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել աշխարհում եւ ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի եւ արտակարգ պայմաններում:

Այս դրույթի առնչությամբ փոխնախարարը նշել է, որ այն ներդրողների համար կապահովի գործունեություն կազմակերպելու կանխատեսելիությունը, ինչպես նաեւ կբարձրացնի ներդրումային գրավչությունը:

Օրենքի նախագծով ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման առնչությամբ ընկերություններին առաջարկվում է դիմում ներկայացնել լիազոր մարմին, որն էլ պարզելու է փոխանցման հետ կապված բոլոր հարցերը:

Կարգավորվելու են նաեւ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված իրավահարաբերությունները: Ամրագրվելու է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, ձեւերի եւ լրացման ուղեցույցների, ինչպես նաեւ մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան` Հովհաննես Հարությունյանը նշել է, որ հարցերը նախօրոք քննարկվել են ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Մխիթար Զաքարյանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք հիմնական զեկուցողի կողմից համարվել են ընդունելի: Առաջին առաջարկը վերաբերել է անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետների երկարաձգմանը, իսկ երկրորդը` սահմանային հողերի օգտագործման ժամանակ դրանց կարգավիճակի փոփոխությանը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

Նշենք, որ մինչեւ օրակարգային հարցին անդրադառնալը, մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն առաջարկել է հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ նրա, պատշաճ ձեւով չի ներկայացվել հանձնաժողով. լրամշակված տարբերակն ուղարկվել է նիստը սկսվելուց մի փոքր առաջ, եւ բավարար ժամանակ չի եղել այդ տարբերակին ծանոթանալու համար: «Անթույլատրելի է նման մոտեցումը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Հիմնական զեկուցողը նպատակահարմար չի գտել հարցի քննարկման հետաձգումը՝ նշելով, որ բովանդակային առումով փոփոխություն չի եղել. ընդամենը մի քանի տերմինի բացատրություն է ավելացվել: Փոխնախարարը համաձայնել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկին, եւ քննարկման է դրվել նախագծի նախնական տարբերակը: Պարզաբանումներից հետո Բաբկեն Թունյանը նշել է, որ օրինագծի տնտեսական նպատակահարմարության հետ կապված խնդիր չի տեսնում եւ հավելել, որ հարցը հետաձգելու բավարար պատճառներ չկան, հատկապես՝ պատգամավորները մեկ ամիս ժամանակ են ունեցել իրենց դիտարկումները ներկայացնելու համար: Նա նաեւ հիմնական զեկուցողին խորհուրդ է տվել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության հետ շարունակել որոշ դրույթների վերաբերյալ համատեղ քննարկումները:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am